12/31/2025

Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երևանի 2800-ամյակը

Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն.  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երևանի 2800-ամյակը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանք է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքում նշել է. «Շնորհավոր 2800-ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան:

Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում:

Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից:

Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: 

Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ:

Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն: 

Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ:

Հավատարիմ մնանք Երևանին։

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր»: 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: