12/31/2025

Ընտրական տեղամասերում սկսել են քվեարկության արդյունքների ամփոփումը

Ընտրական տեղամասերում սկսել են քվեարկության արդյունքների ամփոփումը

Եվ այսպես՝ ժամը 20-ին ավարտվեց Կապանի համայնքապետի արտահերթ ընտրության քվեարկությունը:

Ընտրողների 55,77 տոկոսը կամ 19503 ընտրող մասնակցեց քվեարկությանը:

Ներկա պահին բոլոր տեղամասերում կատարվում է քվեարկության արդյունքների ամփոփում:

Թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովում 52 տեղամասի քվեարկության նախնական արդյունքներն ի մի կգումարվեն մինչեւ հոկտեմբերի 22-ի ժամը 14-ը:

Սակայն, թե ում է նախապատվություն տվել ընտրողը, ըստ էության կիմանանք առաջիկա մի քանի ժամերի ընթացքում:

Հիշեցնենք, որ երկրորդ անգամ է տեղի ունենում Կապան խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունը. առաջին անգամ նման ընտրություն տեղի էր ունեցել 2017թ. նոյեմբերի 5-ին:

Հիշեցնենք նաեւ՝ Կապան բազմաբնակավայր համայնքի մեջ մարզկենտրոն Կապանից բացի մտնում է 31 վարչական շրջան՝ 37 գյուղական բնակավայրով:

Ասելե է թե՝ հոկտեմբերի 21-ին ընտրվում էր ոչ միայն Կապան քաղաքի, այլեւ տարածաշրջանի 37 բնակավայրի ղեկավարը:

 «Սյունյաց երկիր»

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: