12/31/2025

Ասացին՝ «Քա՛յլ արա, Կապա՛ն», եւ Կապանն արեց իր քայլը՝ նախապատվությունը տալով Գեւորգ Փարսյանին. շնորհավորում ենք

Ասացին՝ «Քա՛յլ արա, Կապա՛ն», եւ Կապանն արեց իր քայլը՝ նախապատվությունը տալով Գեւորգ Փարսյանին. շնորհավորում ենք

Կապանում ավարտին է մոտենում քվեարկության արդյունքների նախնական ամփոփումը:

19503 քվեաթերթիկից ժամը 23-ի դրությամբ հաշվարկվել է 18374 քվեաթերթիկ:  

Ըստ այդ տվյալների՝ Նարեկ Բաբայանը Գեւորգ Փարսյանին զիջում է մոտ երկու հազար ձայնով:

Արդեն իսկ կարելի է ասել՝ Գեւորգ Փարսյանի հաղթանակն իրողություն է:

Ինչո՞ւ պարտվեց Նիկոլ Փաշինյանի թեկնածուն. բավականին լուրջ այդ հարցի վերաբերյալ մեր դիտարկումներն՝ առաջիկայում:

 «Սյունյաց երկիր»

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: