12/31/2025

Հեղափոխության անվիճելի հաղթանակը Կապանում

Հեղափոխության անվիճելի հաղթանակը Կապանում

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2018թ. հոկտեմբերի 21-ին կայացած Կապանի համայնքապետի ընտրության նախնական արդյունքները:

Ըստ ամփոփիչ արձանագրության՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 34 969 ընտրող:

Քվեարկությանը մասնակցել է 19 503 հոգի, որը կազմում է ընտրողների 55.77 տոկոսը:

Անվավեր քվեաթերթիկների թիվը 199 է:

Թեկնածուներից Գեւորգ Փարսյանը ստացել է 10 507 ձայն:

Նարեկ Բաբայանը ստացել է 8 499 ձայն:

Էդգար Հովհաննիսյանին վստահել է 297 հոգի:

Այսպիսով, ըստ նախնական տվյալների, Կապան բազմաբնակավայր համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Գեւորգ Փարսյանը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: