Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:
Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆ, մասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքի դերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքին կյանքում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում:
1in.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































