12/31/2025

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է, 62 պատգամավոր:

Օրակարգում են «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,  «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  օրենքումՀայաստանի Հանրապետության հարկային, քաղաքացիական, հողային, ընդերքի մասին օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ,  «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքում ,  «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:

Նիստերի օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային, քաղաքացիական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերը և մի շարք այլ նախագծեր:

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: