12/31/2025

Ռուսական «Орёл и решка» հաղորդումը բացահայտել է Հայաստանի ճոխ ու համեստ կողմերը (տեսանյութ)

Ռուսական «Орёл и решка» հաղորդումը բացահայտել է Հայաստանի ճոխ ու համեստ կողմերը (տեսանյութ)

Ռուսական «Орёл и решка» հաղորդման հերթական թողարկումը նվիրված է Հայաստանին: Նաստյա Իվելևան և Եվսեյ Կովալյովը ներկայացրել են երկիրը 2 կողմից: Նաստյան ցույց է տվել՝ ինչպես կարելի է լավ ժամանակ անցկացնել ու ծանոթանալ տեսարժան վայրերին ունենալով սահմանափակ բյուջե, իսկ Եվսեյը ներկայացրել է ճոխությունները, որոնք կարող են վայելել հարուստները:

Նաստյան զբոսնում է Երևանի փողոցներով, Կասկադով, Հանրապետության հրապարակով: Շրջում է մայրաքաղաքի հին հատվածով՝ Կոնդով, ծանոթանում ու շփվում է տեղի բնակիչների հետ: Գնում է նաև շուկա, որտեղ հուրախություն իրեն՝ նրան ոչ թե վաճառում են ուտելիքներ, այլ հյուրասիրում: Քաղաքից դուրս նրան գրավում է Գառնիի հեթանոսական տաճարը:

Եվսեյը հնարավորինս օգտվում է ճոխություններից: Նա կանգ է առնում Երևանի ամենաթանկ հյուրանոցի նախագահական լյուքսում, որտեղ իրենից առաջ հյուրընկալված են եղել նաև ռուսաստանցի հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան և բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը: Նա նաև Սևանում ճաշում է թանկարժեք ռեստորանում, գնում է Ենոքավան ու զվարճանում «Յելլ Էքստրիմ Պարկում»:

Այս հաղորդումն առաջին անգամ չէ Հայաստանում: Այն այստեղ նկարահանումներ է իրականացրել նաև 5 տարի առաջ: Թողարկումը յութուբում տեղադրվել է երեկ՝ հոկտեմբերի 21-ին: Այս պահին ունի 200 հազարից ավելի դիտում: 

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: