12/31/2025

Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում է կրկին ԱԺ օրակարգ բերել և ընդունել ԸՕ փոփոխությունները

Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում է կրկին ԱԺ օրակարգ բերել և ընդունել ԸՕ փոփոխությունները

ԱԺ փոխխոսնակ, « Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանական մեծամասնությանը հորդորեց ԸՕ փոփոխությունները նորից բերել ԱԺ և ընդունել դրանք: Մելքումյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ հերթական նիստում:

«Քաղաքական ցանկացած ուժ ի զորու է իր քաղաքական գործունեությունը ծավալել,  այդ թվում՝ բոյկոտել, բայց երկրում այնպիսի իրավիճակ է, որ այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա զարգացման համար: Կստացվի, կունենանք լավ ապագա: Ներկուսակցական հարցերը անպայման պետք է ստորադասել պետական շահերին: Կոչ եմ անում խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը անպայման գնալ այն քայլին, որ մենք նոր Ընտրական օրենսգիրք ունենանք»,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ սա միայն ընտրություն անցկացնելու խաղի կանոն չէ, սա ապագա իշխանության որակի բարելավման լրջագույն խնդիր է: Պատգամավորը հիշեցրեց՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորների մեծ մասը ելույթներ չի ունենում ԱԺ-ում:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: