12/31/2025

Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն

Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների նոր ղեկավարներ է նշանակել:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Թելման Թադևոսյանը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: