12/31/2025

ՀՀԿ-ն ԸՕ-ին ընդդիմացավ Վենետիկին հաճոյանալու համար

ՀՀԿ-ն ԸՕ-ին ընդդիմացավ Վենետիկին հաճոյանալու համար

ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը երեկ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին դեմ քվեարկեց, որպեսզի հաճոյանա Վենետիկի հանձնաժողովոին: 
«Հանրապետականները, դեմ գնալով նախագծին, առաջին հերթին, ցանկացան Վենետիկի հանձնաժողովի վրա դրական տպավորություն թողնել, ու պատահական չէր, որ նրանց հայտարարություններում կարմիր գծի նման անցնում էին հանձնաժողովի կողմից մատնանշված վերապահումները: Սա հրաշալի առիթ կլինի, որ հետագայում «Հանրապետականը» բարձր ամբիոններից հայտարարեն, թե շարժվել են եվրոպացի իրենց գործընկերների տված «ռեկոմենդացիաների» տրամաբանության շրջանակներում»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Մյուս կողմից էլ, ըստ մեր զրուցակցի, ՀՀԿ-ն առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացնում, բայց առանց ռեյտինգային համակարգի բարդ է լինելու հաղթահարել պահանջվող անցողիկ շեմը, հետրաբար նրանց ձեռնտու է գործող օրենսգրքով ընտրություններին մասնակցելը:

irates.am 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: