12/31/2025

Չինաստանում գործարկել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը

Չինաստանում գործարկել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը

Չինաստանի հարավում հոկտեմբերի 23-ին պաշտոնապես բացել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը՝ 55 կիլոմետր երկարությամբ, որը կապում Է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքը:

Ինչպես հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, բացման արարողությունը տեղի Է ունեցել Չժուհայում՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ու եւս շուրջ 700 հյուրերի մասնակցությամբ: Պողպատե կամրջի քաշը գերազանցում Է 400 հազար տոննան: Այն պետք Է ծառայի մինչեւ 120 տարի եւ նախատեսված Է դիմանալու ժամում 300 կիլոմետրից ավելի արգությամբ քամով ուժեղագույն թայֆունի եւ 8 մագնիտուդով երկրաշարժի:

Նախնական հաշվարկներով՝ 2030 թվականին կամրջով օրական կանցնեն ավելի քան 29 հազար փոխադրամիջոց եւ 120 հազարից ավելի ուղեւոր: Սպասվում Է, որ այն զգալի չափով կնպաստի Մարգարտի գետի գետաբերանի տնտեսական գոտու երեք կարեւորագույն քաղաքների տնտեսական ինտեգրացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջությանը Հոնկոնգում եւ Մակաոյում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: