12/31/2025

Տնտեսությունների խորքային փոխակերպումներից առաջացած մարտահրավերները պետք է հաղթահարել համատեղ ուժերով. Տիգրան Սարգսյան

Տնտեսությունների խորքային փոխակերպումներից առաջացած մարտահրավերները պետք է հաղթահարել համատեղ ուժերով. Տիգրան Սարգսյան

Ժամանակակից աշխարհը ոչ միայն արագ փոփոխվում է, այլև օրեցօր դառնում է ավելի փոքր, որովհետև խորանում են հարաբերությունները, փոխազդեցությունները: Հետևաբար, որպեսզի բիզնեսը և մարդիկ իրենց հարմարավետ զգան այս միջավայրում, անհրաժեշտ է ներդաշնակեցնել օրենսդրությունները, որպեսզի մարդիկ չզգան տարբերությունները՝ տեղափոխվելով մեկ երկրից մյուսը:

Այս մասին «Եվրասիական շաբաթ» համաժողովին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով`ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական առաջընթացը և մրցակցությունը մի կողմից, և մյուս կողմից՝  հասարակության ողջ վերակազմավորումը հենց այն հիմնական ուղղություններն են, որոնց միջոցով կարելի է իրագործել  երկրների տնտեսությունների առաջընթացը և արդիականացումը:

«Գաղտնիք չէ, որ տնտեսության արդյունաբերականացումը փոխում է ողջ կենսակերպը:Հենց այսպիսի խորքային տեխնոլոգիական փոխակերպումների միջոցով է, որ լուրջ մարտահրավերներ են ի հայտ գալիս, որոնք, մեր համոզմամբ, ավելի լավ է լուծել համատեղ ուժերով»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ համաշխարհային միտումը ցույց է տալիս՝ խոշոր երկրները միայնակ ի վիճակի չեն արձագանքել բոլոր այս մարտահրավերներին:

«Այսինքն, սա համաշխարհային միտում է, և տարածաշրջանային միտումները և տարածաշրջանային տնտեսական միավորումների ստեղծումը մի կողմից պատասխան և արձագանք են այս համաշխարհային մարտահրավերներին, մյուս կողմից՝ հնարավորություն ի հայտ բերելու երկրների ներուժը, որոնք միավորվում են տարբեր կառույցների շրջանակներում»,-նշեց նա:

 armenpress.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: