12/31/2025

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը որոշել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Lրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: 

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ նման որոշման են եկել  իրավական գործընթացն ապահովելու համար:

ՀՀ վարչապետի ընտրությունն ԱԺ-ում կկայանա հոկտեմբերի 24-ին: Այլ խմբակցություններից դեռ թեկնածու չեն առաջադրել: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում՝ չընտրվելու կանխավարկածով: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից՝ այդպիսով սկիզբ դնելով Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացին: 

armnepress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: