12/31/2025

ՀՅԴ-ն մասնակցելու է արտահերթին, բայց անընդունելի է համարում շտապ անցկացումը

ՀՅԴ-ն մասնակցելու է արտահերթին, բայց անընդունելի է համարում շտապ անցկացումը

Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը, որը ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ ՀՅԴ հաղորդագրության համաձայն՝ «համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։

ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը միաձայն ընդունել է տվյալ հարցով առանձին հայտարարություն, որում արձանագրելով ընտրություններին մասնակցելու որոշումը, միաժամանակ անընդունելի է համարում «ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»: ՀՅԴ Գերագույն ժողովը նաև մտահոգություն է հայտնում «կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ, փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների և երևույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա», ասված է հայտարարությունում: ՀՅԴ-ն կարևորում է «քաղաքական ուժերի միջև գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը»: «Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետևողական և վճռական քայլերով», - ասված է հայտարարությունում:

irates.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: