12/31/2025

ՀԱՊԿ ռազմական կոմիտեն հոկտեմբերի 26-ի նիստում կքննարկի ռազմական համագործակցության զարգացման հարցերը

ՀԱՊԿ ռազմական կոմիտեն հոկտեմբերի 26-ի նիստում կքննարկի ռազմական համագործակցության զարգացման հարցերը

Ալմաթի քաղաքում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմական կոմիտեի նախագահ, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի- Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևի ղեկավարությամբ կկայանա Ռազմական կոմիտեի 13-րդ նիստը` ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ:

Ինչպես նշված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտոնական էջում, նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Ղրղզստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ և գլխավոր քարտուղարի տեղակալ Պյոտր Տիխոնովսկին:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Ռազմական կոմիտեի անդամներին կտեղեկացնի ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կազմակերպման աշխատանքների կարգի մասին:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել իրավիճակը կոլեկտիվ անվտանգության տարածաշրջաններում  և  ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: