12/31/2025

Պատժվել են սպաներ. Արծրուն Հովհաննիսյան

Պատժվել են սպաներ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

ՀՀ Զինված Ուժերի N զորամասում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ անկախ ընթացող նախաքննական գործունեությունից, որը վարում են համապատասխան իրավապահ մարմինները, ծառայողական քննության հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ներքոնշյալ սպաներ` N զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Ա.Չիլինգարյանը, N զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Վ. Պետրոսյանը, N զորամասի թնդանոթային հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Է.Ն.Կանդայանը, N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Ա.Զ.Խաչատրյանը ենթարկվել են կարգապահական տույժի, պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով:

info-arm.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: