12/31/2025

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. օրակարգում է վարչապետի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. օրակարգում է վարչապետի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:

Հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը:

Հ վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ «Ելք»խմբակցության կողմից: Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվելհոկտեմբերի 16-ինՀրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանականընտրությունների հասնելն էրԵթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվաընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրումԱզգային ժողովն արձակվում է ևնշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Օրակարգում են նաև «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,  «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  օրենքում, Հայաստանի Հանրապետության հարկային, քաղաքացիական, հողային, ընդերքի մասին օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ,  «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքում ,  «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին, «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը և մի շարք այլ նախագծեր:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: