12/31/2025

ՀՀ ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքներ

ՀՀ ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքներ

ՀՀ ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքներ:

Оրենքներն ընդունվեցին հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում քվեարկությամբ:       

ՀՀ կառավարության կողմից առաջադրված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «ՀՀ պետական տոների և հիշատակի օրերի  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 56 կողմ, 1  դեմ և 2 ձեռնպահ ձայներ:

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթն ամբողջական ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ ձայներով, դեմ, ձեռնպահ չկային: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 66 կողմ ձայներով: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 55 կողմ, 1 ձեռնպահ ձայներով, իսկ Գևորգ Գորգիսյանի և Հայկ Կոնջորյանի կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադր կատարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկային:

Ընդունվեցին նաև մի շարք այլ օրենքի նախագծեր:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: