12/31/2025

Պատգամավորից մեկի վրա գործ կա հարուցված Հայաստանի երրորդ հանրապետության ամենամեծ կաշառքի դեպքով․ Փաշինյան

Պատգամավորից մեկի վրա գործ կա հարուցված Հայաստանի երրորդ հանրապետության ամենամեծ կաշառքի դեպքով․ Փաշինյան

Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստում խոսեց նոր բացահայտումների մասին.«Շատ են հարցնում, թե ինչու՞ նոր բացահայտումներ չկան: Տպավորություն կա, որ այդ գործընթացը կանգնել է: Պատճառներից մեկն այն է, որ այսօր ՀՀ-ում բոլոր քննչական մարմինները և քննիչների զբաղվածությունը կրկնակի ավելացել է: Քննիչներ կան, ովքեր միաժամանակ 30 գործ են քննում»: Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև դատարանների գործելաոճի մասին.«Համատարած կիրառում են գրավ և մարդկանց ազատ են թողնում: Մարդիկ էլ մեզ ասում են, մի կողմից բռնում եք հետո պայմանավորվում եք ու բաց եք թողնում: Սա շատ ծար մեղադրանք է»: Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ կերպ չի միջամտում դատական գործերին; Փաշինյանը հավելեց, նաև բացահայտումներն ուշանում են, քանի որ մի շարք խոչընդոտներ են առաջանում.

«ԱԺ պատագամավորից մեկի վրա գործ կա հարուցված, որը 100 տոկոսով հիմնավորված է: Բայց մենք երեք ամիս է մի թղթի ենք սպասում այլ երկրից, որը ամեն օր այսօր-վաղ են անում: Դա նաև մեր դեսպանատան վատ աշխատանքի հետևանքն է, նաև միգուցե կապեր կան այդ երկրի հետ, որ կարողանում են հետաձգել»: Փաշինայնը նշեց, որ դա լինելու է Հայաստանի երրրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: