12/31/2025

Պահանջում եմ ներողություն խնդրել․ կապանցին՝ Փաշինյանին

Պահանջում եմ ներողություն խնդրել․ կապանցին՝ Փաշինյանին

Ազգային ժողովի նիստի ժամանակ վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Կապանում հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։

«Պարզվում է, որ Սյունիքում հին ընտրական մշակույթը դեռևս կենսունակույան նշաններ է ցույց տալիս: Սյունիքում գործող քրեական և տնտեսական էլիտան անառողջ ազդեցություն են ունեցել կապանցիների վրա, այդ քրեական էլիտան կարողացել է կոնսոլիդացիա պահպանել և հին մոդելների մոդիֆկիացայի ձևերով հասնել իր ուզածին»,- հայտարարեց վարչապետի թեկնածուն:

Նա նաեւ նշեց, որ հանրապետականներին թվում է, թե արտահերթ ընտրություններին կարողանալու են օգտագործել կապանական մոդելը.«Իսկ Հունան Պողոսյանի հետ այս ընտրությունները կապելը շատ սխալ է: Սյունիքում քանի դեռ կա քրեական և տնտեսական էլիտա, ով մտածում է, որ ուժեղ է ժողովրդից, Սյունիքում հեղափոխություն չի լինի: Սա քաղաքական խնդիր չէ, սա ԱԱԾ-ի մեծ հիմնահարցն է»: Քիչ առաջ մեր խմբագրությունը զանգահարեց Կապանի բնակիչ Վարդան Ավագյանը՝ խնդրելով հրապարակայնացնել իր պատասխանը։ Նա նշեց, որ հոկտեմբերի 21-ին անկուսակցական թեկնածուի օգտին քվեարկողներից մեկը ինքն է եղել, սակայն որեւէ կերպ չի ազդվել տնտեսական եւ քրեական էլիտայից։ Բնակչի խոսքով՝ վարչապետի թեկնածուի խոսքը առնվազն վիրավորանք է այն հազարավոր կապանցիների համար, ովքեր ընտրել են Գեւորգ Փարսյանին, եւ ճիշտ կլինի, որ Փաշինյանը ոչ թե սպառնա, նման վիրավորական գնահատականներ տա, այլ իրենց թեկնածուի պարտության պատճառները փնտրի եւ հետեւություններ անի։

Բնիկ Կապանցի, Խուստուփի ոգով սնված, հայոց պետականության հպարտ քաղաքացի ներկայացած ՎԱՐԴԱՆԸ պահանջում է, որ Փաշինյանը ներողություն խնդրի անձամբ իրենից, քանի որ վիրավորել է իրեն։ 

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: