12/31/2025

Այսօր ՄԱԿ-ի օրն է

Այսօր ՄԱԿ-ի օրն է

1947 թվականի հոկտեմբերի 31-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան N 168 բանաձեւով հոկտեմբերի 24-ը, ՄԱԿ-ի կանոնադրության միամյակի օրը, հռչակեց Միավորված ազգերի կազմակերպության օր` համաշխարհային հանրությանը ՄԱԿ-ի նպատակների ու ձեռքբերումների մասին տեղեկացնելու համար։

ՄԱԿ-ի ընդունած առաջին փաստաթղթերից է 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

1971 թվականի դեկտեմբերի 6-ին  ՄԱԿ-ի մի այլ բանաձեւով ընդգծվում էր, որ հոկտեմբերի 24-ը պետք է միջազգային տոն դառնա եւ ոչ աշխատանքային օր  լինի ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում։ Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ին անդամակցում է 192 երկիր։ Հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի շաբաթվա մաս է կազմում, որը անց է կացվում հոկտեմբերի 20-ից 26-ը։   

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: