12/31/2025

Փաշինյանը կոչ է անում հոգեբանորեն պատրաստվել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը

Փաշինյանը կոչ է անում հոգեբանորեն պատրաստվել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից կոչ արեց հոգեբանորեն պատրաստվել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտմանը:

Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետը շեշտեց՝ որևէ մեկը չկասկածի, որ Մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է:

«Ես բոլորիս կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչը,  ես համոզված եմ՝ առաջիկայում կիմանաք»,- նշեց նա:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: