05/28/2022

Մտորումներ կապանյան ընտրությունների մասին

Մտորումներ կապանյան ընտրությունների մասին

Այսօր մեր երկրում միայն ծույլը չի խոսում կապանյան ընտրություններից՝ այն անվանելով «Նիկոլ Փաշինյանի պարտություն», «ռեւանշիստական ուժերի հաղթանակ», «Հունան Պողոսյանի նշանակման դեմ պատասխան», «ՔՊ-ի թեկնածուն պարտվեց» եւ այլն: Հիմա խնդրում եմ լսել չորս օր Կապանում անցկացրած, այդ ընտրություններին գործուն մասնակցություն ունեցած՝ սյունեցուս կարծիքը ձեր այդ նկատառումների եւ ընդհանրապես Կապան խոշորացված համայնքի ղեկավարի վերջին ընտրությունների վերաբերյալ:

1.Համեմատաբար փոքր համայնքներն ունեն իրենց յուրահատկությունը. այստեղ համարյա բոլորն իրար ճանաչում են...

2.Կապանցին տարավ ամենակարեւոր հաղթանակը. այն է՝ յուրաքանչյուր կապանցու քվեն հասավ տեղ,ոչ ոք այն չգողացավ, ճանապարհին չկորավ...Կապանում առաջին անգամ իրականում անցկացվեցին ժողովրդավարական ընտրություններ...

3.ՔՊ-ից համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբայանը չի պարտվել ինչ-որ պատահական մեկին. նա ազնիվ եւ համառ պայքարում պարտվել է Կապանում եւ ընդհանրապես Սյունիքի մարզում մեծ հեղինակություն ու մեծ ընկերական շրջապատ ունեցող Գեւորգ Փարսյանին՝ մեծ վաստակ եւ ճանաչում ունեցող Փարսյան Ռազմիկի որդուն...

4.Փարսյան Գեւորգն ու իր թիմը հսկայածավալ նախընտրական աշխատանքներ էին տարել Կապանում եւ բոլոր գյուղերում, աշխատելով յուրաքանչյուր ընտրողի, յուրաքանչյուր բնակչի հետ՝ ականջալուր լինելով յուրաքանչյուրի հոգսերին եւ խնդիրներին, ինչը նույն ծավալով չտեսա մյուս թեկնածուների դեպքում...

5.Փարսյան Գեւորգի ընտանիքի եւ նրա կատարած բարի գործերի մասին միայն դրական արձագանք լսեցի ինձ հանդիպած համարյա բոլոր կապանցիներից, ինչը չէր կարող չարտացոլվել ընտրաթերթիկների վրա...

6.Բաբայան Նարեկը, լինելով ընդամենը 26 տարեկան, դեռ չէր հասցրել կապանցիների համար այնքան բան անել, ինչքան արել էր Գեւորգը: Իսկ կապանցին երախտապարտ մարդ է, եւ երբեք լավությունը չի մոռանում...

7.Հունան Պողոսյանի գործոնը չէր կարող որեւէ ազդեցություն ունենալ կապանցու ընտրության վրա,որովհետեւ՝ ա.Հունան Պողոսյանը որեւէ վատություն չի արել կապանցուն, բ. կապանցին ընտրություն կատարեց անձերից, այլ ոչ թե մարզպետի կամ վարչապետի դիրքորոշումը հաշվի առնելով կամ դրան դեմ գնալով...

8.ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՆՈՒՄ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ, որովհետեւ 05.11.2017թ. համայնքի ավագանու ընտրություններում թեկնածությունն առաջադրած Նարեկ Բաբայանը հավաքել էր ընդամենը 373 ձայն, իսկ 21.10.2018թ.՝ 8 499 ձայն...8.Նարեկ Բաբայանը լինելով պայքարող՝անբիծ եւ մաքուր երիտասարդ, դեռ իր խոսքը կասի, վստահ եմ....

9.Ընտրությունների արդյունքների վրա ազդած տարբեր գործոններ էլ կային, որոնց կանդրադառնամ հետագայում...     

Սեւակ Մուսաթյան   

Անգեղակոթ            

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: