12/31/2025

Արայիկ Հարությունյանն անխուսափելի է համարում մասնավոր բուհերի միավորումը

Արայիկ Հարությունյանն անխուսափելի է համարում մասնավոր բուհերի միավորումը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնավոր բուհերի միավորումը Հայաստանում անխուսափելի է: Միավորումըկապահովի բուհերի ֆինանսավորման արդյունավետությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման տեսակետ հայտնեց  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանի հարցին: 

«Մենք խոսել ենք մասնավոր բուհերի վերամիավորման մասին: Եթե բուհերի վերամիավորման ճանապարհով չգնանք, ապա պետությունն ավելի շատ ֆինանսական միջոցներ է ծախսելու, որն արդյունավետ չի լինի»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց՝ վերջերս Գերմանիայի խորհրդարանում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում է ունեցել: Այնտեղ բոլորը զարմացել էին, որ Հայաստանի նման փոքր երկրում 68 բուհ կարող է լինել:  Հարությունյանը հավելեց՝ շատ երկրներ են գնացել բուհերի վերամիավորման ճանապարհով՝ անխուսափելի համարելով այդ գործընթացը նաև Հայաստանում:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: