12/31/2025

Պետական վերահսկողական ծառայությունը խոշոր խախտումներ է հայտնաբերել ԵՊՀ-ում և Ագրարային համալսարանում

Պետական վերահսկողական ծառայությունը խոշոր խախտումներ է հայտնաբերել ԵՊՀ-ում և Ագրարային համալսարանում

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Ավարտել ենք  Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում իրականացնել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրա ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կավարտենք: Այնտեղ ևս լուրջ խախտումներ կան»,- ասաց Սանասարյանը՝ ավելացնելով, որ ԵՊՀ-ում խախտումների վերջնական չափը չի կարող ասել:

«Բայց նախնական տվյալներով՝ երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ», - ասաց Դավիթ Սանասարյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: