12/31/2025

Հանրապետության տարածքում սպասվում են ուժեղ քամիներ

Հանրապետության տարածքում սպասվում են ուժեղ քամիներ

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ Սկանդինավիայից իջնող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -5 աստիճան է, Միջերկարական ծովից բարձրացող խոնավ և տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +20 աստիճան: Այս երկուսն այսօր կեսօրից հետո Հայաստանի տարածքի վրա բախվելու են միմյանց՝ առաջացնելով հզոր մթնոլորտային ճակատ: Նա այս մասին գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

Արդյունքում, հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում են ուժեղ քամիներ, քամու առավելագույն արագությունը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում կհասնի 25-30 մ/վ։

«Հոկտեմբերի 25-ին կեսօրից սկսած, և հոկտեմբերի 26-ին ողջ օրվա ընթացքում հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ»,-նշել է Գագիկ Սուրենյանը։

aremnrpess.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: