12/31/2025

Ձմռանը մեծանում Է սրտի նոպայի առաջացման վտանգը. գիտնականներ

Ձմռանը մեծանում Է սրտի նոպայի առաջացման վտանգը. գիտնականներ

Ցածր ջերմաստիճանը մեծացնում Է սրտի նոպայի առաջացման հնարավոր վտանգը: Այս մասին Է վկայում շվեդ գիտնականների հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Cardiolgy հանդեսում:

Մասնագետները վերլուծել են Շվեդիայի 274 հազար քաղաքացիների տվյալները, որոնց մոտ 1998 – 2013 թվականներին ախտորոշել են սրտամկանի ինֆարկտ: Նրանց տարիքը կազմել Է 50-ից մինչեւ 89 տարեկան: Պարզվել Է, որ ըստ Ցելսիուսի զրոյից ցած ջերմաստիճանի դեպքում սրտի նոպայի հավանականությունը տասը տոկոսով աճել Է: Գիտնականները տվյալները զուգադրել են օդի աղտոտվածության ցուցանիշների հետ, բայց պարզվել Է, որ վճռորոշ նշանակություն ունի ցուրտը:

Ըստ որում ջերմաստիճանը մինչեւ 2 – 4 աստիճան բարձրանալիս ինֆարկտներն ավելի հազվադեպ են տեղի ունեցել: Ստացված արդյունքները բացատրել են նրանով, որ ձմռանը դրսում անոթները նեղանում են, ուստի սիրտն ավելի քիչ թթվածին Է ստանում: Վտանգի գոտում են հայտնվում նաեւ նրանք, ովքեր մրսում են ու հիվանդանում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: