12/31/2025

Հունաստանի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի սպառնալիք

Հունաստանի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի սպառնալիք

Հունաստանի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ 6․8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պատրա քաղաքից 120 կմ հեռավորության վրա։ Տուժածների ու ավերածություննեերի մասին տվյալներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։ Հունական ծովում տեղի ունեցած երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա։

Բուն երկրաշարժից կես ժամ առաջ տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ։

Երկրաշարժից հետո Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտարարել է ցունամիի սպառնալիք։

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: