12/31/2025

Իտալական Ալպերում Երկնագույն լիճն անհետացել է

Իտալական Ալպերում Երկնագույն լիճն անհետացել է

Իտալական Սոնդրիո նահանգում գտնվող հայտնի ալպիական Երկրագույն լիճը (Լագո Ազուրո) լիովին անհետացել է։ Պատճառը ռեկորդային շոգ եղանակն է։

 Ինչպես հայտնում է GreenMe պորտալը, չորացած լիճը նկատել է լուսանկարիչ Մարկո Պուգլիզեն, որն այնտեղ էր գնացել լուսանկարահանումների։

Իր տխուր հայտնագործությամբ Պուգլիզեն կիսվել է Facebook-ում ՝ նշելով, որ խիստ վրդովված է Լագո Ազուրոյի ներկայիս վիճակով։

Երկրագույն լիճը չորանում է ոչ առաջին անգամ։ 2005 թվականին երաշտի պատճառով այն անհետացել էր երկրի երեսից։ Երկու տարի անց՝ արհեստական ջրալցումից հետո, լիճը կրկին սկսել էր բնական ճանապարհով ջրով լցվել։

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: