12/31/2025

էրեբունի Բկ-ում կատարվում է պտղի հետազոտություն՝ աշխարհում լավագույնը համարվող սարքավորումով

էրեբունի Բկ-ում կատարվում է պտղի հետազոտություն՝ աշխարհում լավագույնը համարվող սարքավորումով

 

Հայաստանում է General electric աշխարահռչակ ընկերության ԱՊՀ երկրների ներկայացուցիչ Ալեքսեյ Կիսիլյովը: Նա Էրեբունի ԲԿ-ում է general elecric-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Արմեդտեխնիկա կազմակերպության հրավերով:

Վերջերս բուժկենտրոնի ծննդատանը տեղադրվել է վերջին սերնդի gereral elecric voluson e10 ուլտարձայնային սոնոգրաֆիկ սարքավորումը, որը բացառիկ է ոչ միայն հանրապետությունում, այլեւ տարածաշրջանում: Ալեքսեյ Կիսիլյովը սարքի բոլոր հնարավորությունները ներկայացրել է Էրեբունի ԲԿ բժիշկներին:

GENERAL ELECTRIC VOLUSON E10 ուլտրաձայնային սարքավորումը լավագույնն է ամբողջ աշխարհում և դեռևս նորություն է նույնիսկ զարգացած երկրների առաջատար կլինիկաների համար:Այն նախորդներից անհամեմատ հզոր է, գերարագ, ունի բազմաթիվ նոր ֆունկցիաներ: GENERAL ELECTRIC VOLUSON E10 սարքով պտղի հետազոտությունը որակական բացարձակ ճշգրիտ պատկեր է հաղորդում՝ տալով ոչ միայն 3, այլև 4D ծավալ, ունի նաև HD live ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս պտղի ներքին օրգանները տեսնել վաղ շրջանում՝ հայտնաբերելով արատները, եթե այդպիսիք կան:

Սարքն առանձնանում է նյարդասոնոգրաֆիայի եւ կարդիոգրաֆիայի աննախադեպ հնարավորություններով: Այն հաջողությամբ կիրառվում է նաև գինեկոլոգիական հետազոտությունների համար:

med.news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: