12/31/2025

ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի

ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր ձևավորած ավանդույթին, ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի:

ԱԺ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Տեղի է ունեցել Գերագույն ժողով, դրա հայտարարությունը կա, որում ասում ենք, որ, անկասկած, մասնակցելու են ընտրություններին: «Հայ Յեղափոխական դաշնակցություն»   երբեք դաշինքներով չի գնացել ընտրությունների: ՀՅԴ-ն ողջ քաղաքական դաշտում առանձնանում է իր կերպարով, և ունենալով այդ առանձնահատկությունները, մենք գերադասում ենք այս անգամ ևս առանց դաշինքի մասնակցել»,-ասաց Ռուստամյանը:

Նա նշեց՝ իրենց ունեն իրենց  ասելիքը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: