12/31/2025

Հորդանանում դպրոցական ավտոբուսի ջրասուզման զոհերի թիվը հասել Է 20-ի, երկրում սուգ Է հայտարարված

Հորդանանում դպրոցական ավտոբուսի ջրասուզման զոհերի թիվը հասել Է 20-ի, երկրում սուգ Է հայտարարված

Հորդանանում դպրոցականների փոխադրող ավտոբուսի ջրասուզումը հանգեցրել Է 20 հոգու զոհվելու, որոնց մեծամասնությունը երեխաներ են: Այդ մասին, հայտնել Է Associated Press գործակալությունը Ավելի վաղ հաղորդվել Էր 17 զոհվածների մասին: Հոկտեմբերի 25-ին 37 դպրոցականներից բաղկացած խումբը յոթ չափահասների հետ միասին ուղեւորվել Էր տաք աղբյուրներ, որը գտնվում Է Մեռյալ ծովից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Անսպասելի հեղեղման հետեւանքով նրանց ավտոբուսը ջրասույզ Է եղել:

Տուժել Է մոտավորապես 30 մարդ, եւս մի քանի հոգի անհետ կորել են: Տեղի փրկարար ծառայությունների գործողությանը մասնակցում են իսրայելացի զինվորականներ: Ողջ մնացածների որոնումները Հորդանանյան հարթավայրում շարունակվում են հոկտեմբերի 26-ին:

Փրկարարական աշխատանքներում գործի են դրված ուղղաթիռներ, մի քանի հարյուր մարդ եւ խուզարկու շներ: Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորը հետաձգել Է պլանավորված աշխատանքային այցը Բահրեյն, որտեղ նա պետք Է հանգուցային խոսնակը դառնար անվտանգությանը նվիրված համաժողովում: Նաեւ թագավորը կարգադրել Է երեք օրով խոնարհել դրոշները` ի նշան զոհվածների համար սուգի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: