12/31/2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 26-ին ժամը 21:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ) փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Չայնիի ոլորանները և Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ):

Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում , Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: