01/12/2025

Ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը

Ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Օրենքի փոփոխությունների իմաստը հանքերի իրական սեփականատերերի բացահայտումն է, որը կարեւոր է ոչ միայն հայ հանրության համար, այլ նաեւ բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:

Հայաստանը 2017թ. Բոգոտայում միջազգային համաձայնագիր է ստորագրել, որը պարտավորեցնում է բացահայտել հանքարդյունաբերության իրական սեփականատերերին: Հետաքրքիր է, թե այս օրենքի ընդունումից հետո ինչ պատկեր կարող է բացահայտվել Հայաստանում, ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

armlur.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: