12/31/2025

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած  ոճրագործության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղեկցում էր ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, Ազգային ժողովի նախագահը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, պատգամավորները, հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները  ծաղիկներ դրեցին ՀՀ Ազգային ժողովի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: