12/31/2025

Տնտեսության մեջ քամի ցանողները ի պատասխան փոթորիկ կստանան. Նիկոլ Փաշինյան

Տնտեսության մեջ քամի ցանողները ի պատասխան փոթորիկ կստանան. Նիկոլ Փաշինյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ երկրի տնտեսության վիճակը երբեմն կախված է 1-2 ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ, ցավոք սրտի, տնտեսության վիճակը երբեմն կախված է մեկ-երկու ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից: Օրինակ, որ մի գործարանի սեփականատեր այդ օրը վատ տրամադրությամբ արթնանա, կարող է մտքով անցնել, որ տնեսության մեջ մինի փոթորիկ առաջացնի: Ես հույս ունեմ` այդպիսի մարդիկ բոլորը գիտեն, որ մենք իրենց տեղերը գիտենք և քամի չեն ցանի, որովհետև ի պատասխան փոթորիկ կստանան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: