12/31/2025

«Հոկտեմբերի 27-ի գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է նոր հանգամանք». Նիկոլ Փաշինյան

«Հոկտեմբերի 27-ի գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է նոր հանգամանք». Նիկոլ Փաշինյան

Այսօր լրագրողների հետ զրույցում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի դեպքերին՝ նշելով, որ Հայաստանի օրենսդրության համաձայն գործերը վերաբացելու համար պետք է լինի նոր ի հայտ եկած հանգամանք: «Սա է ճանապարհը: Այս պահին չեմ կարող ասել, թե այդ հարցով տուժողների իրավահաջորդները և ներկայացուցիչներն ավելի շատ ասելիք կունենա՞ն, նրանք են գործին ավելի շատ ծանոթ: Սակայն, կարող եմ ասել, որ դե յուրե գործը համարվում է ավարտված»:

Հարցին, թե ինչ կարծիքի է՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճիրը արտաքին քաղաքական ուժերի ձեռքո՞վ էր արվել, թե ներքին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժամանակին՝ որպես լրագրող, առնչվել է, բայց այսօրվա կարգավիճակում, չի կարծում, որ ճիշտ է իր կողմից որևէ մեկնաբանությունը:

«Կա տարբերություն լրագրողի և վարչապետի միջև, բացեք հոդվածներս և կտեսնենք համոզմունքներս»,-եզրափակեց նա:

mamul.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: