12/31/2025

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի խորհրդի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի խորհրդի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով, հաղորդել Է Ղազախստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նոյեմբերի 8-ի օրվա առաջին կեսին Աստանայում կկայանա ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդակցություն, իսկ օրվա երկրորդ կեսին կկայնա ՀԱՊԿ-ի նստաշրջան պետությունների ղեկավարների մակարդակով»,- հայտնել են մամուլի ծառայությունում: ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: