12/31/2025

Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել կառավարության շենք

Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել կառավարության շենք

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Կառավարության շենքի հարակից տարածքում նկատվում են ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ։ Տեղում աշխատել է նաև մեկ մարտական հաշվարկ  ՀՀ ԱԻՆ-ից, որն արդեն հեռացել է:

Ոստիկանության աշխատակիցները զինված քաղաքացուն մեկուսացրել են: Նախնական տվյալների համաձայն՝ նրան բերման են ենթարկել Ազգային անվտանգության ծառայություն: 

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն այս մասին ոչինչ դեռևս չեն հաղորդում:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: