12/31/2025

Դանիել Իոաննիսյանը՝ նռնակով զինված տղամարդու մասին

Դանիել Իոաննիսյանը՝ նռնակով զինված տղամարդու մասին

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն «Ազատության» եթերում ասաց, որ մոտ կես ժամ առաջ քաղաքացուն տեսել է Կառավարության շենքի դիմացի հատվածում, երբ իրավապահները մեկուսացնում էին նրան: Իոաննիսյանի խոսքով՝ նա մոտ 40 տարեկան էր, զինվորական համազգեստին նմանվող հագուստով: Հայտնի չէ՝ նա փորձել է մուտք գործել շե՞նք, թե՞ ինքնավնասում կատարել:

Արդեն հայտնել էինք, որ նռնակով զինված քաղաքացին փորձել է մտնել Կառավարության շենք:

Ոստիկանության ու ԱԻ նախարարության մեքենաներն արդեն հեռացել են շենքի մոտից, իրավիճակը հանգիստ է:

Զինված քաղաքացին տեղափոխվել է ԱԱԾ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: