12/31/2025

Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանն ուժեր չափեց ռուսաստանցի Մուսա Էվլոևի հետ: Հայ ըմբիշը պարտվեց 3:1 հաշվով: Ալեքսանյանը հոկտեմբերի 28-ին կպայքարի միայն բրոնզե մեդալի համար:

Ալեքսանյանն աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն է: 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում դարձավ օլիմպիական չեմպիոն:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: