12/31/2025

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, ով ասել է, որ արտաքին քաղաքականության մեջ առանցքային սխալներ է թույլ տվել այս կառավարությունը և մի քանի ամսում ավերել է այն, ինչը տասնամյակներով կառուցվել էր:

«Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակով արտաքին քաղաքականություն վարեն, դա է նրա պատկերացմամբ արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկերներին: Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

lragir.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: