12/31/2025

Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են, գործող նախագահն արդեն քվեարկել է

Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են, գործող նախագահն արդեն քվեարկել է

Վրաստանում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեն մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդել է, որ բոլոր ընտրատեղամասերը ժամանակին՝ 08:00-ից բացվել են և սկսվել է քվեարկության գործընթացը, փոխանցում է Ալիք Մեդիան:

ԿԸՀ-ն ընտրողներին հիշեցնում է՝ ընտրատեղամաս այցելելիս ունենալ ինքնությունը հաստատող փաստաթուղթ կամ Վրաստանի քաղաքացու անձնագիր: Ըստ Միքելաձեի՝ քվեարկության նպատակով ընտրողին տրվում է մեկ ընտրաթերթիկ, որում վերջինս պետք է ընդգծի իր նախընտրած թեկնածուի անվան ներքո:

«Վրաստանի նախագահի ընտրություններից բացի, այսօր Թերջոլայում և Սամտրեդիայում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ»,- ասել է Միքելաձեն:

Վրաստանում անցկացվող նախագահական ընտրություններին արդեն հասցրել է մասնակցել ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ով նշել է, թե քվեարկել է այն թեկնածուի օգտին, որը կլինի բոլորի նախագահը։ Այս մասին Մարգվելաշվիլին հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Քվեարկել եմ նախագահի այն թեկնածուի համար, որը չի վախենա լինել բոլորի նախագահը, Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանատար, որը հպարտ կլինի գլխավորել այս հերոսական ժողովրդին ու մեր զինված ուժերը»,-ասել է Մարգվելաշվիլին:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: