12/31/2025

«Մեզանից անժամանակ հեռացավ մեր լավ ընկերը, մեր թիմակիցը»․ Մարուքյանը՝ մահացած վարորդի մասին

«Մեզանից անժամանակ հեռացավ մեր լավ ընկերը, մեր թիմակիցը»․ Մարուքյանը՝ մահացած վարորդի մասին

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իր վարորդի մահվան կապակցությամբ։

Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի ընկերներ, խորը կսկիծով տեղեկացնում եմ, որ երեկ իր շատ երիտասարդ հասակում մեզանից անժամանակ հեռացավ մեր լավ ընկերը, մեր թիմակիցը, մեր Գուրգենը...

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Ֆուչիկի 27/34 «Մատուռ» սգո սրահում (Մալայան կենտրոնի հարևանությամբ)»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին փրկարարները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում, տան դուռը բացելով, հայտնաբերել էին տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է:

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: