12/31/2025

«Թբիլիսիի պատշգամբը, որտեղ Թումանյանը սիրում էր ընդունել իր հյուրերին». Ռուբեն Շուխյան

«Թբիլիսիի պատշգամբը, որտեղ Թումանյանը սիրում էր ընդունել իր հյուրերին». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում գտնվող թիֆլիսահայ հասարակական գործիչ Իոսիֆ Շանշինյանի տան երրորդ հարկը ներկայումս «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն է հանդիսանում:

Հայ մեծ բանաստեղծն իր ընտանիքով այս տանն է ապրել 1909-ից մինչ իր մահը՝ 1923 թվականը։

Այստեղ կարելի է տեսնել նաև այն հայտնի ամառային պատշգամբը, որտեղ Թումանյանը սիրում էր հյուրընկալել իր բազմաթիվ հյուրերին:

Այդ նույն պատշգամբում 1914-ին արված պատմական լուսանկարում՝ գրականության և մշակույթի հայ ականավոր գործիչներն են և իրենց հարազատները. ձախից աջ` Աշխեն Թումանյան, Հովհաննես Թումանյան, Սուսաննա Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, Նվարդ Թումանյան, Վահան Տերյան, Հակոբ Այվազյան, Լևոն Շանթ, Մարտիրոս Սարյան, Մարիամ Դեմիրճյան, Թամարա Թումանյան, քահանա Հովհաննես Տեր-Մարտիրոսյան»:

На данном изображении может находиться: в помещении
 
На данном изображении может находиться: 10 человек, люди сидят и в помещении
 

 

mamul.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: