12/31/2025

Մարդատար Boeing 737-ը կործանվել Է Ջակարտայից թռիչքից հետո

Մարդատար Boeing 737-ը կործանվել Է Ջակարտայից թռիչքից հետո

Հոկտեմբերի 29-ին աղետի Է ենթարկվել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը, որը Ջակարտայից մեկնել Էր Պանկալպինանգ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը հղում անելով Ինդոնեզիայի փրկարարական ծառայություններին: 

Flightradar24 մոնիթորինգային ծառայության տեղեկատվության համաձայն՝ Ջակարտայից Պանկալպինանգ չվերթն իրականացնում Էր Boeing 737 MAX 8 ինքնաթիռը: Ըստ վերջին տվյալների՝ օդանավում եղել Է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամները: Ինքնաթիռը ռադարների Էկրաններից անհետացել Էր թռիչքից 13 րոպե անց: Lion Air-ի ղեկավար Էդվարդ Սիրաիթը հրաժարվել Է մեկնաբանել իրադրությունը: «Ներկայում մենք չենք կարող մեկնաբանություններ տալ:

Մենք փորձում ենք հավաքել ամբողջ տեղեկատվությունն ու տվյալները»,- հայտարարել Է նա: Dekik պորտալը վկայակոչելով Որոնման ու փրկման ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգիի հայտարարությունը, հայտնել Է, որ Ինդոնեզիայի իշխանությունները երեք նավ ու ուղղաթիռ են ուղարկել ինքնաթիռի աղետի գոտի: Գործակալության ներկայացուցիչը հայտնել Է, որ փրկարարները գտել են մարդատար ինքնաթիռի կործանման վայրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: