12/31/2025

Մերկելը կհրաժարվի ՔԴՄ կուսակցության նախագահի պաշտոնից

Մերկելը կհրաժարվի ՔԴՄ կուսակցության նախագահի պաշտոնից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարում իր թեկնածությունը չի առաջադրի կուսակցության նախագահի պաշտոնում: Նա նման հայտարարություն Է արել կուսակցույթան նախագահության հոկտեմբերի 29-ի նիստում:

Այդ մասին հայտնել են n-tv եւ Welt հեռուստաալիքները վկայակոչելով ՔԴՄ-ի ղեկավարության աղբյուրներ: Ավելի վաղ սպասվում Էր, որ կանցլերի թեկնածությունը կառաջադրվի հերթական անգամ: Մերկելը կուսակցությունը ղեկավարում Է 2000 թվականի ապրիլից: Welt հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, որոշումը հաջորդել Է կուսակցության անհաջողությանը Հեսենի դաշնային երկրամասի խորհրդարանի ընտրություներում, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միությունը հաղթում Է Հեսսենի դաշնային երկրամասի խորհրադարանի ընտրություններում՝ հավաքելով ձայների 27 տոկոսը, ինչը 11,3 տոկոսով պակաս Է, քան անցած ընտրություններում: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ստանում Է ձայների 19,8 տոկոսը՝ 10,9 տոկոս կորցնելով նախորդ ընտրությունների համեմատությամբ: «Կանաչները» նույնպես հավաքում են 19,8 տոկոս, «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը՝ 13,1 տոկոս, Ազատ դեմոկրատական կուսակցությունն ստանում Է 7,5 տոկոս, Ձախ կուսակցությունը՝ 6,3 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: