12/31/2025

Լենա Նազարյանը ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների ներկա լինելը նիստին համարում է ԸՕ բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկելու երաշխիք

Լենա Նազարյանը ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների ներկա լինելը նիստին համարում է ԸՕ բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկելու երաշխիք

ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար աջակցություն հայտնած ՀՀԿ խմբակցության պատգամավորների ներկայությունն ԱԺ արտահերթ նիստում արդեն իսկ համարում է ԸՕ բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկելու երաշխիք:

Նա նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«ՀՀԿ-ն փոքրամասնություն է, կորոշեն մյուս խմբակցությունները, նաև այն պատգամավորները, ովքեր աջակցություն էին հայտնել»,-ասաց Նազարյանը:

Հարցին, թե ավելի վաղ աջակցություն հայտնած ՀՀԿ խմբակցության պատգամավորները երաշխիք տվե ՞լ են, որ կողմ կքվեարկեն, Նազարյանը պատասխանեց, որ իրենց ներկայությունն արդեն երաշխիք է: Նա նշեց՝ խոստացած բոլոր պատգամավորները ներկա են:

Դիտարկմանը, որ նիստին առավոտյան գրանցվել էին ընդամենը 58 պատգամավոր, իսկ նախագծի ընդունման համար անհրաժեշտ է  63 կողմ ձայն, Նազարյանն ասաց, որ դեռ ժամանակ կա, ինքն էլ որպես խմբակցության ղեկավար կարող է քսան րոպե ընդմիջում վերցնել և հնարավորություն տալ մնացած պատգամավորներին, ովքեր ցանկանում են կողմ քվեարկել, ներկա լինել:

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր ստացել բավարար թվով ձայներԴեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցությանպատգամավորներըՕրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայնսակայն այնԱԺ-ում ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Ընտրական օրենսգրքիառաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվումհամամասնական ընտրակարգիխորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսովկրճատվում է ընտրական գրավըԸնտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորսքաղաքական ուժեր:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: