12/31/2025

Polymetal-ը պատրաստվում է վաճառել Կապանի ոսկու հանքը ղրղզական ընկերությանը

Polymetal-ը պատրաստվում է վաճառել Կապանի ոսկու հանքը ղրղզական ընկերությանը

Chaarat Gold ընկերությունը Կապանի ոսկու հանքի գնման շուրջ բանակցություններ է վարում ռուսաստանյան հանքարդյունաբերական խոշոր ընկերության՝ Polymetal International-ի հետ:Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Коммерсант պարբերականին:

«Հոկտեմբերի 26-ին կողմերը հաստատել են, որ բանակցություններ են վարում: Օգոստոսին Chaarat-ը հայտնել էր, որ մտադիր է ձեռք բերել ԱՊՀ տարածքում գտնվող 75 միլիոն դոլար արժողությամբ պոլիմետաղական հանքը, իսկ այժմ ընկերությունը հաստատել է, որ խոսքը Կապանի ոսկու հանքի մասին է»,- հայտնում է պարբերականը:

Polymetal-ը գնել էր Կապանի ոսկու հանքը 2016թ.-ին: 2017թ. Կապանում 50000 ունցիա ոսկի է արտադրվել:

syunik.net

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: