12/31/2025

Նոյեմբերի 5-ին Կապանի գյուղերի տարածքները ծակելու և փորելու հերթական որոշումն են ուզում կայացնել

Նոյեմբերի 5-ին Կապանի գյուղերի տարածքները ծակելու և փորելու հերթական որոշումն են ուզում կայացնել

Կապան համայնքի սիրելի երիտասարդներ տեղեկացված եղեք, որ նոյեմբերի 5-ին ժամը 14:00-ին, գազ և նավթ որոնելու պատրվակով, Ձեր գյուղերի տարածքները ծակելու և փորելու հերթական որոշում են ուզում կայացնել Կապանի քաղաքապետարանի շենքում: 
Կոչ ենք անում բոլորիդ ներկա լինել և տեր կանգնել Ձեր հող ու ջրի ապագային:

Օրենքի շրջանակկներում ուղակի պետք է գալ և բարձրաձայնել, որ դեմ ենք մեր հայրենիքի արյունը քաշելու հերթական ծրագրին: Այսպիսով հանրային լսումը կստանա բացասական կարծիք հանրության կողմից, ինչի արդյունքում այս ծրագրի գործընթացը կդադարեցվի:
Հիշեցնեմ որ այս տարվա մայիս ամսին արդեն իսկ տապալվեց այս ծրագրի հանրային քննարկումը, ինչից 5 ամիս հետո կասկածելի ծագումնաբանությամբ ընկերությունը փորձում է նոր տնօրեն գտնել ու նրա միջոցով իր գործերը առաջ տանել:

Հավաքվենք միասնաբար ու գիտակցված մեր հայրենիքի ապագան կառուցենք բնության հետ համագործակցելով, այլ ոչ թե բնությունը առնետի պես քանդելով կամ նրա կենսական նշանակության նյութերը մոծակների պես խմելով: Քանզի կարող եք գիտակցել, երբ Ձեզ կծում է մոծակը, մեզնից մեծ մասը ենթագիտակցաբար ուղակի ապտակի հարվածով սատկացնում է մոծակին կամ մոծակը փախչում է: Նման կերպ կվարվի մեզ հետ նաև մեր բնությունը, եթե նրան շարունակենք վնասել, մի թեթև երկրաշարժ կլինի, որից մոծակները կվերանան:


Նյութի աղբյուր՝ www.facebook.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: